ՀՀ ԱԳՆ-ում հանդիպում տեղի ունեցավ գործադիր իշխանության մարմինների պաշտոնյաների հետ![]() 8 հուլիսի 2010 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին ԱԳՆ-ում անցկացվեց ՀՀ գործադիր իշխանության մարմինների արտաքին կապերի և միջազգային համագործակցության պատասխանատու պաշտոնյաների համար հանդիպում` «ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններ և ընթացիկ հարցեր» խորագրով: Հանդիպումը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների ներկայացմամբ բացեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Իր խոսքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց պետական իշխանության մարմինների կողմից իրականացվող արտաքին կապերի և միջազգային համագործակցության համակարգումը` որպես Նախագահի կողմից իրականացվող միասնական արտաքին քաղաքականության ապահովման գրավական: Անցկացվող հանդիպման հիմնական նպատակն էր գործադիր իշխանության մարմիններին իրազեկելը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնայնությունների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում թեմատիկ զեկույցներով հանդես եկան նաև ԱԳ նախարարի տեղակալներ Արման Կիրակոսյանը, Շավարշ Քոչարյանը, Կարինե Ղազինյանը և նախարարության գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |