Հայաստանի և Մեծ Բրիտանիայի առևտրի պալատները համագործակցության պայմանագիր են կնքել 8 հուլիսի 2010 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին Երևանում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Հայ-բրիտանական բիզնես պալատի միջև համագործակցության պայմանագիր է կնքվել: «Անգլիայի հայկական համայնքը հայ-բրիտանական տնտեսական կապերի զարգացման լուրջ գործիք է, նրանցից շատերն արդեն զբաղվում են բիզնեսով ու ստեղծում են համատեղ ձեռնարկություններ: Հայաստանի ԱԱՊ-ի խնդիրը նրանց աջակցելն ու նոր ձեռնարկություններ ստեղծելն է: Կարծում եմ, որ մեզ համար այս հարցում լավագույն գործընկեր կարող է լինել հայ-բրիտանական բիզնես պալատը», - ասել է ՀՀ ԱԱՊ ղեկավար, պատգամավոր Մարտին Սարգսյանը; Միաժամանակ նա ավելացրել է, որ ներկայում երկու երկրների միջև առևտրաարդյունաբերական կապերը դեռևս համեստ են, թեև մեծ ներուժ ունեն: «Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կավելանա, եթե երկու պալատները սկսեն լրջորեն համագործակցել, խթանեն փոխադարձ շփումները, աջակցեն համատեղ ստեղծվող ձեռնարկություններին, կազմակերպեն ցուցահանդեսներ և բիզնես - համաժողովներ», ավելացրել է Հայաստանի ԱԱՊ-ի ղեկավարը: Հայաստանի և Մեծ Բրիտանիայի ապրանքաշրջանառությունը 2009 թ. կազմել է 34,2 մլն դոլար, իսկ 2008 թ. 87,6 մլն դոլար: Հայաստանից արտահանումը կազմել է 40,8 մլն դոլար, իսկ ներմուծումը` 46,8 մլն դոլար: Հայաստանից արտահանվում են լեռնային հանքանյութեր, պղնձի խտանյութ, սինթետիկ կտորներ, իսկ ներմուծվում է նավթապրանքատեսակներ, դեղամիջոցներ, համակարգիչներ, այլ տեխնիկա, ավտոմեքենաներ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |