Հայաստանում ստեղծվել է որակի ասոցիացիա 8 հուլիսի 2010 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գործատուների միության նախաձեռնությամբ ստեղծվել է «Որակի ասոցիացիա» գործատուների ճյուղային միությունը: «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ընտրվել է Հայաստանի «Որակի ասոցիացիայի» միության նախագահ: Այս մասին հուլիսի 8-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը: Մամուլի ասուլիսին մասնակցել են նաև աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Հենրիխ Մոլլերը և Կիպրոսի ձեռներեցների միության նախագահ Թեոդորոս Ջիովանին: Միության նպատակն է ակտիվորեն մասնակցել երկրում որակի ենթակառուցվածքների բարեփոխման ռազմավարության մշակմանը և որակի բնագավառում միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրմանը և տեղայնացմանը: «Մեր ընկերության որդեգրած սոցիալական ռազմավարությունը իր մեջ ներառում է բազմաթիվ ուղղություններ և Հայաստանի «Որակի ասոցիացիայի» միության ստեղծման գործընթացին աջակցելը մենք դիտարկում ենք որպես ընկերության իրականացվող սոցիալական ծրագրերից մեկը: Երկրի ապագան մեծապես կախված է տնտեսության արդյունավետ կառավարումից և համաչափ զարգացումից. դրան նպաստելը մեծ պատիվ է «ԱրմենՏել» ընկերության համար: Որպես միությունը նախագահող ընկերություն, հավաստիացնում ենք, որ ակտիվորեն կաջակցենք այս ծրագրի արդյունավետ իրականացմանը»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Հենրիխ Մոլլերը ողջունել է ասոցիացիայի ստեղծումը, նշելով, որ սա լուրջ իրադարձություն է, որը կխթանի և մեծապես կնպաստի միջազգային համակարգին Հայաստանի որակի կառավարման համակարգերի զարգացմանը և ինտեգրմանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |