Աշնանը տեղի կունենա Հայաստանի նախագահի այցը Բելառուս 8 հուլիսի 2010 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին Բելառուսում Հայաստանի դեսպան, ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանին ընդունեց Բելառուսի խորհրդարանի ստորին` Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն: Բելառուսի խորհրդարանի խոսնակը շնորհավորեց դեսպան Խաչատրյանին նշանակման և պարտականությունների ստանձնման կապակցությամբ` մաղթելով բեղմնավոր աշխատանք, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին մարտի 22-24-ը Երևանում կայացած հայ-բելառուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 4-րդ նիստի արդյունքները, ՀՀ ԱԺ նախագահի աշնանը Մինսկ ծրագրվող այցելության և դրան զուգահեռ hանձնաժողովի 5-րդ նիստի անցկացման հետ կապված հարցեր: Վլադիմիր Անդրեյչենկոն կրկին անգամ շնորհակալություն հայտնեց մայիսի վերջին Հայաստանում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի նիստի ընթացքում ցուցաբերված ընդունելության համար: Երկուստեք նշվեց միջխորհրդարանական համագործակցության ոլորտում առկա փոխըմբռնման բարձր մակարդակը, անդրադարձ կատարվեց միջազգային ատյաններում փոխգործակցությանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |