Քլինթոնի այցը Հարավային Կովկաս ցույց է տալիս, որ ամերիկացիների կարգավիճակն ավելի բարձր է, քան Ռուսաստանինը 9 հուլիսի 2010 - 11:51 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանը պետք է հաշտվի Իրանի հանդեպ ճնշման հետ կամ դուրս գա պատժամիջոցների ռեժիմից կրկին Անվտանգության խորհրդի միջոցով: Դա բավական լուրջ սխալ էր»,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ ասել է լրագրող և քաղաքագետ Մաքսիմ Շևչենկոն: «Մենք ինքներս կապեցինք մեր ձեռքերը: Քլինթոնի այցը ցույց տվեց, որ ամերիկացիների կարգավիճակն ավելի բարձր է: Նրանք այդ տարածաշրջանում կարող են անմիջապես շփման մեջ մտնել յուրաքանչյուր երկրի յուրաքանչյուր առաջնորդի հետ` Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի: Իսկ մենք նույնիսկ չենք իմանա, թե ինչի մասին են նրանք խոսում, քանի որ տիկին Քլինթոնը չի պատրաստվում զեկուցել պարոն Լավրովին իր բանակցությունների մասին, որոնք ընթացել են փակ դռների հետևում: Մնում է միայն գուշակել, թե ինչով են նրանք զբաղվում: Ղարաբաղյան ճակատում կառավարվող ռազմական բախման հետևանքներն ամերիկացիների համար կարող են բարենպաստ լինել: Դրանք կարող են շատ լուրջ չանդրադառնալ Հայաստանի կամ Ադրբեջանի վրա, բայց կարող են շատ բարենպաստ լինել Իրանի հետագա մեկուսացման և Իրանին ռազմական հարված հասցնելու առումով: Ահա այստեղ բացվում են խաղերի այնպիսի հնարավորություններ, շախմատային պարտիաների այնպիսի տարբերակներ և այնպիսի պարեր արդեն ոչ թե Մարլեզոնյան բալետի ոճով, այլ ավանգարդ բրոդվեյան բալետի, որ անհնար է պատկերացնել: Պետք է ուշադիր լինել և հետևողականորեն ուսումնասիրել բոլոր այդ հնարավորությունները: Որովհետև հիմա ցանկացած երկրում պատերազմի ցանկացած հնարավորություն, խաղաղության հնարավորություն, ապակայունացման հնարավորություն կարող է տեղ գտնել»,- նշել է Շևչենկոն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |