Կպահանջվի ևս 20 տարի Արցախի Տիգրանակերտի պեղումներն ավարտին հասցնելու համար 9 հուլիսի 2010 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Տեղի ունեցած մամլո ասուլիսում Արցախի գիտարշավի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը ներկայացրեց Արցախի Տիգրանակերտի պեղումների վերջին արդյունքները: Այս տարի պեղումները սկսվել են հունիսի 15-ին և կշարունակվեն մինչև օգոստոսի 25-ը: «Պեղումների ժամանակ մենք փորձում ենք պահպանել Տիգրանակերտի լանդշաֆտային տեսքը, որպեսզի այս հուշարձանը տեսանելի լինի հեռվից: Այս տարի մենք կշարունակենք պեղումները նույն երեք հիմնական վայրերում: Դա այսպես կոչված ամրացված շրջանն է, որը ստեղծվել է Տիգրան Մեծի օրոք, այստեղ շարունակվում են ամրոցի հյուսիսային պատի «բացման» աշխատանքները: Հատկանշական է, որ պատի բարձրությունը որոշ տեղերում հասնում է 4 մետրի: Այստեղ մենք արդեն 20 մետրով առաջ ենք շարժվել: Երկրորդը`միջնաբերդն է, որտեղ ի հայտ են գալիս ժայռափոր համալիրներ: Եվ երրորդը` բազիլիկ եկեղեցու պեղումներն են: Եկեղեցուն հարում էր բաց սյունասրահը: Այժմ մենք պեղում ենք արևելյան սենյակը: Մի քանի օր առաջ մենք հայտնաբերեցինք մի մեծ կարաս, որի վրա օձեր էին պատկերված: Դա հավանաբար Արցախում հայտնաբերված ամենամեծ կարասն է: Նրա տարողությունը 600 լիտր է»,-ասել է Համլետ Պողոսյանը: Հայտնաբերվել են անտիկ շրջանի կարասային թաղումներ: Այսօր առնվազն 2 տեղ կա, որտեղ հայտնաբերվել են կարասային թաղումներ: Դա շատ կարևոր գտածո է, քանի որ դամբարանադաշտը կարող է արժեքավոր տեղեկություններ պարունակել: Ըստ Համլետ Պետրոսյանի, Արցախի Տիգրանակերտի պեղումներն ավարտին հասցնելու համար կպահանջվի ևս 20 տարի: «Տիգրանակերտը պետք է դառնա հայ ժողովրդին համախմբող յուրօրինակ մի խորհրդանիշ»,-ասել է Համլետ Պետրոսյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |