IFC-ն և ՎԶԵԲ-ը «Էլիտ Գրուպ»-ին 9 մլն դոլարի չափով վարկ է տրամադրել 9 հուլիսի 2010 - 16:15 AMT PanARMENIAN.Net - IFC-ն և ՎԶԵԲ-ը աջակցում են գործարար ենթակառուցվածքների բարելավմանը Հայաստանում: Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն միավորում է ջանքերը «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» հետ (ՎԶԵԲ)` նպաստելու Հայաստանում գործարար ենթակառուցվածքների զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը, աջակցելով Երևանում «Էլիտ Պլազայի» առաջին բարձրակարգ բազմանպատակ գրասենյակային շենքի կառուցմանը: IFC-ն և ՎԶԵԲ-ը համապատասխանաբար 5,4 և 3,6 մլն դոլար արժողությամբ վարկեր կտրամադրեն «Էլիտ Գրուպ»-ին` կառուցապատման բնագավառում տարածաշրջանում առաջատար ընկերություններից մեկին, կառուցելու 18 հարկանի մի շենք, որտեղ կտրամադրվեն գրասենյակային, մանրածախ առևտրի, համաժողովների և ցուցահանդեսների համար տարածքներ` բավարարելու գրասենյակային բարձրորակ տարածքների աճող պահանջարկը Հայաստանում: Ի հավելումն երկարաժամկետ ֆինանսավորման, որը ներկայումս առկա չէ շուկայում, IFC-ն «Էլիտ Գրուպ»-ին կտրամադրի ոլորտում փորձառություն` աջակցելով ընկերության առաջին գրասենյակային շենքի նախագծի մշակմանն ու գործարկմանը` անվտանգության և բնապահպանության միջազգային ստանդարտների կիրառմամբ, դրանով իսկ սահմանելով շուկայական հենանիշ մյուս տեղական կառուցապատողների համար: «IFC-ի ներդրումը կօգնի աջակցելու անշարժ գույքի և շինարարության ոլորտներին, որոնք կազմում են Հայաստանի տնտեսության և զբաղվածության կարևոր մաս», ասաց IFC-ի Կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը: «Մենք ուրախ ենք, որ համագործակցում ենք «Էլիտ Գրուպի»-ի հետ` ստեղծելու միջազգային ստանդարտներին համապատասխանող այդ գործարար կենտրոնը»: Այս ներդրումը այդ երկու հաստատությունների` զարգացող երկրներում ենթակառուցվածքների զարգացման աջակցության տարածաշրջանային ռազմավարության մի մասն է: «Սա ՎԶԵԲ-ի երկրորդ ներդրումն է «Էլիտ Գրուպ» ընկերության նախագծերում` մի ընկերության, որը մեծ նվիրվածություն է ցուցաբերում առաջավոր տեխնոլոգիաների կիրառմանն իր աշխատանքում», ասաց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի առաջատար բանկիր Ալեքսանդր Բաբայանը: «Այս նոր գործարար կենտրոնը Հայաստանում շինարարության ոլորտում կստեղծի որակի բարձր ստանդարտների նախադեպ և կգրավի տեղական ու օտարերկրյա հաճախորդներ»: IFC-ն ներդրումներ է կատարում Հայաստանում 2000թ. ի վեր, աջակցելով ֆինանսական հաստատություններին, փոքր մանրածախ առևտրականներին և հյուրանոցային ոլորտին, ի թիվս այլոց: Այն նաև իրականացնում է խորհրդատվական ծրագրեր` հզորացնելու ֆինանսական հատվածը, հիմնելու էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի ոլորտներում ներդրումների կայուն շուկա և բարելավելու գործարար միջավայրը երկրում: Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն մարդկանց համար ստեղծում է աղքատությունից խուսափելու և իրենց կենսամակարդակը բարելավելու հնարավորություններ: Խթանում է կայուն տնտեսական աճ զարգացող երկրներում` աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, համախմբելով մասնավոր կապիտալը և տրամադրելով խորհրդատվական ու ռիսկերի նվազեցմանն ուղղված ծառայություններ` գործարարներին ու կառավարությանը: Նոր ներդրումները 2009թ.-ի ֆինանսական տարում կազմել են 14,5 միլիարդ դոլար` նպաստելով ֆինանսական ճգնաժամի պայմաններում կապիտալը դեպի զարգացող երկրներ ուղղելուն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |