ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՁԵՌՆԱՐԿՎԵՆ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ21 սեպտեմբերի 2001 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության աննախադեպ միջոցներ կձեռնարկվեն Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի սեպտեմբերի 25-27-ը Հայաստան կատարելիք պաշտոնական այցի ընթացքում: Ինչպես այսօր լրագրողներին հաղորդեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը, միջոցառումներն սկսվելուց մեկուկես ժամ առաջ իրավապահ մարմինների աշխատակիցները կփակեն իրադարձությունների վայրին հարող փողոցները: Խստագույն անձնական զննման կենթարկվեն ոչ միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչները, այլեւ 5-7 հազար հավատացյալներից եւ հյուրերից յուրաքանչյուրը, ով մտադիր է մասնակցել սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք Հովհաննես Պողոս Երկրորդի բաց քարոզին: Ինչպես սպասվում է, Հռոմի Պապի այցը հանրապետություն կլուսաբանի շուրջ 400 լրագրող, որոնցից 58-ը` Վատիկանից:Իր այցի ընթացքում Հովհաննես Պողոս Երկրորդը կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, կմասնակցի Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորչի տաճարում կայանալիք եկեղեցական արարողությանը: Սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բաց քարոզից բացի Պապը կայցելի Խոր Վիրապ: Նույն օրը երեկոյան Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը կմեկնի Հայաստանից: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |