Ֆրանսիայի Սենատում ներկայացվել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը 9 հուլիսի 2010 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիացի սենատոր Սերժ Լագոշը հուլիսի 5-ին իր գործընկերների հետ միասին Ֆրանսիայի Սենատին օրինագիծ է ներկայացրել, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Սենատի կայքէջում տեղադրված հաղորդման մեջ նշվում, է, որ ներկայում օրինագիծը քննարկման փուլում է: 2006 թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ էր ընդունել, որը քրեական պատասխանատվություն էր նախատեսում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար; Օրինագիծը օրենքի ուժ ստանալու համար այն պետք է հաստատեն Սենատն ու երկրի նախագահը: Օրենքի նախագիծը նախատեսում է 1 տարի ազատազրկում կամ 45 հազ. եվրո տուգանք: Ֆրանսիայի ուսումնական հաստատություններում բազում անգամ բախվել են Հայոց ցեղասպանության ժխտման խնդրի հետ: Օրինակ` 2009 թ. Նանսի քաղաքի լիցեյներից մեկում ցեղասպանության հարցի վերլուծման ժամանակ թուրք աշակերտը հայտարարել էր, որ ցեղասպանություն չի եղել, որի համար նրան ուսուցիչը հեռացրել էր դասարանից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |