ԱՊՀ ցանցային համալսարանը պատրաստվում է ընդունել առաջին ուսանողներին![]() PanARMENIAN.Net - ԱՊՀ ցանցային համալսարանն արդեն այս տարի կընդունի առաջին ուսանողներին: Այս մասին հաղորդել է ԱՊՀ մասնակից երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը` ելույթ ունենալով ԱՊՀ մասնակից երկրների կրթության նախարարների 17-րդ համաժողովում: Արմեն Սմբատյանը հաղորդել է, որ ԱՊՀ երկրներից ժամանած ուսանողներին հնարավորություն է տրվում սովորելու ամենալավ բուհերից մեկում և ստանալու մագիստրոսի երկու դիպլոմ: 2010-2011 թթ. ուստարում ուսանողներին համատեղ կրթական ծրագրերով կուսուցանեն` «Միջազգային իրավունք», «Մենեջմենթ», «Միջազգային մենեջմենթ», «Տնտեսագիտություն» ըստ մասնագիտական ուղղվածության` «Միջազգային առևտուր», «Բանասիրություն» ըստ մասնագիտացման ուղղվածության` «Ռուսաց լեզու և գրականություն», հաղորդում է ԱՊՀ մասնակից երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |