Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի սենատոր Սերժ Լագոշին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի սենատոր Սերժ Լագոշին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի սենատոր, Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի նախագահ Սերժ Լագոշին, ինչպես նաև նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, պատվիրակության կազմի մեջ մտել են սենատորներ Օդեթ Տերադը և Ֆիլիպ Դալիեն: Հանդիպման ընթացքում նախագահը Սերժ Լագոշին ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված վերջին զարգացումները և մտավախությունները, ինչպես նաև պատասխանեց Սերժ Լագոշի և նրա պատվիրակությանը հետաքրքրող հարցերին:

Երկրի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիային Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման գործին մասնակցելու համար: Լագոշն, իր հերթին նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անհրաժեշտ է նոր ուժով առաջ մղել` կանխարգելելով միջազգային անտարբերությունը, որի հետևանքով տեղի ունեցավ 20-րդ դարի հերթական ցեղասպանությունը` Ռուանդայի Ցեղասպանությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---