2011 թվականին Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի պատանեկան առաջնությունը10 հուլիսի 2010 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը, կանանց հավաքականի գլխավոր մարզչի օգնական Վարդան Խաչատրյանը և հավաքականի 2 բասկետբոլիստուհիներ հանդիպեցին լրագրողների հետ: Հանդիպմանը նրանք քննարկեցին հունիսի 28-ից հուլիսի 3-ը Երևանում կայացած Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը: Վահագն Հարությունյանը նշեց, որ հավաքականի նպատակն էր նվաճել Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության ուղեգիր և դա հաջողվեց` չնայած եզրափակչում կրած պարտությանը: «Մալթայի հավաքականն ավելի ուժեղ էր, զգացվեց մեր բասկետբոլիստուհիների լարվածությունն ու փորձի պակասը»,-ասել է Հարությունյանը: Հավաքականի ավագ Լիանա Բաղդասարյանը գտնում է, որ նրանք հավաքված խաղացին, չնայած նրան, որ միասին են խաղում ընդամենը մի քանի ամիս: «Մալթայի հավաքականը մեր հավաքականից շատ ավելի փորձառու է, 2006-ին նրանք ևս դարձել են Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոններ, և այս անգամ էլ վստահ էին գործում»,-ասել է բասկետբոլիստուհին: Կարճատև հանգստից հետո Հայաստանի հավաքականը կմարզվի և մի քանի ընկերական հանդիպում կունենա: Հավաքականը կշարունակի գլխավորել Գիա Ղազանչյանը: Եվրոպայի առաջնության հաջող կազմակերպումը հաշվի առնելով` արդեն 2011 թվականին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կանցկացնի Եվրոպայի C դիվիզիոնի պատանեկան առաջնությունը, որին կմասնակցի 17 հավաքական: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |