ԵՐԵՎԱՆԻ ԱՐՎԱՐՁԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ Է «ՀՈՒՅՍԻ ԱՎԱՆ» ՄԻԿՐՈՇՐՋԱՆԸ21 սեպտեմբերի 2001 - 03:23 AMT PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետարանը գերմանական «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամին տրամադրել է 16 հեկտար տարածություն մայրաքաղաքի արվարձանում` «Հույսի ավան» միկրոշրջանի կառուցման համար: Յոթ տարվա ընթացքում այստեղ նախատեսվում է կառուցել 200 առանձնատուն տնամերձ հողատարածություններով, 150 տեղանոց հանրակրթական դպրոց արհեհստագիտական-տեխնիկական ուսումնարան, պոլիկլինիկա, առեւտրի կենտրոն, մարզավայր: Տները տրամադրվելու են սոցիալապես անապահով ընտանիքներին: Նախագծի իրականացման համար «Դիակոնիա» հիմնադրամը մտադիր է ներդնել 10 միլիոն դոլար: Շինարարությունում նախատեսվում է գործադրել տեղի աշխատուժը եւ օգտագործել տեղի շինանյութը: Շինարարությունը կսկսվի սույն թվականի հոկտեմբերին: Արդեն հաջորդ տարի առաջին բնակիչները կտոնեն նորաբնակությունը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |