Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ալեքսի Գեովճյանին և Րաֆֆի Մոմջյանին10 հուլիսի 2010 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ, ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ, Իլլ դե Ֆրանս նահանգի (Փարիզ և շրջակայք) խորհրդի անդամ Ալեքսի Գեովճյանին և ՀԲԸՄ Փարիզի մասնաճյուղի ատենապետ Րաֆֆի Մոմջյանին: Ողջունելով հյուրերին` նախարար Հ.Հակոբյանը ներկայացրեց վերջին օրերին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումները` «Արևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքումե համահայկական համաժողով, «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծե միջազգային համաժողով, «Արի տունե ծրագիր և այլն: Նախարարը հյուրերին ծանոթացրեց նաև «Հայ ազգային բարերարների ճեմուղիե ստեղծելու ծրագրին: Գոհունակություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ միջև ծավալված ակտիվ համագործակցության վերաբերյալ` Ա.Գեովճյանը շեշտեց, որ ՀԲԸՄ-ն կարևորում է հատկապես պետության գաղափարը: ՀԲԸՄ Փարիզի մասնաճյուղի ատենապետ Րաֆֆի Մոմջյանը ներկայացրեց ՀԲԸՄ Փարիզի շաբաթօրյա հայկական դպրոցին դասագրքերով ապահովելու հարցը, որը նախարարի հանձնարարականով անմիջապես լուծում ստացավ: ՀՀ սփյուռքի նախարարությունը մոտակա ժամանակահատվածում կուղարկի դպրոցին անհրաժեշտ դասագրքերը: Տիկին Հ.Հակոբյանը հյուրերին նվիրեց նախարարության հրատարակած գրքերից, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |