Ատոմ Էգոյան. “”Քլոյ” ֆիլմի վրա աշխատելուց հետո ես օրը երկու անգամ էրոտիկ թրիլերների սցենարներ էի ստանում”

Ատոմ Էգոյան. “”Քլոյ” ֆիլմի վրա աշխատելուց հետո ես օրը երկու անգամ էրոտիկ թրիլերների սցենարներ էի ստանում”

PanARMENIAN.Net - “”Քլոյ” (Chloe) ֆիլմը ներկայացնում է ամուսնական զույգի երկար տարիների կյանքը, որի արդյունքում զույգերն սկսում են “կորցնել” միմյանց: Մտահոգված կինը մեկ այլ կնոջ է վարձում, որը պետք է ամուսնուն գայթակղի, որպեսզի վերադարձնի կորցրած ինտիմ հարաբերությունները”, - հուլիսի 11-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ իր նոր ֆիլմի մասին էր պատմում կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը:

Նա ընդգծել է, որ ֆիլմի աշխատանքներն իրեն մեծ բավականություն են պատճառել, “սակայն միակ վատն այն էր, որ օրը երկու անգամ էրոտիկ թրիլերների մասին սցենարներ էի ստանում, որոնք ոչնչի պետք չէին”: Նա նշել էր, որ նման իրավիճակ ստեղծվել էր նաեւ “Էզոտիկա” ֆիլմի վրա աշխատելիս:

“Մարդիկ մտածում են, թե միշտ միևնույն ֆիլմերը պետք է նկարահանեմ, սակայն իմ աշխատանքները դիտելիս, կհասկանաք, որ իմ յուրաքանչյուր ֆիլմ խիստ տարբերվում է մյուսից”,- ընդգծել է ռեժիսորը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---