Հայաստանի նախագահը Ուկրաինայում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին

Հայաստանի նախագահը Ուկրաինայում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Ուկրաինայում` Յալթա քաղաքի «Լիվադիա» պալատում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին, որտեղ քննարկվել են Համագործակցության անդամ պետությունների տնտեսական ինտեգրացիային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Գագաթաժողովին մասնակցել են նաև հյուրընկալ երկրի` Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի նախագահները: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---