ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզեցրել է գիդերի լիցենզավորման գործընթացը12 հուլիսի 2010 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Ֆիանանսների նախարարությունն արդեն որոշակի քայլեր է ձեռնարկել լիցենզավորման գործընթացի պարզեցման ուղղությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը «առանց փողկապների» հանդիպման շրջանակներում: Հանդիպումը նվիրված էր «Զբոսաշրջության ոլորտի հեռանկարներին և խոչընդոտներին նրա զարգացման ճանապարհին»: «Լիցենզիաների 156 տեսակը կրճատվեց մինչև 60-ը, այդ թվում զբոսաշրջության և գիդերի աշխատանքի ոլորտում»,-ասել է նա: Այս առնչությամբ նա նշել է, որ նախկինում գիդերի հանդեպ կիրառվել է և լիցենզավորում և որակի հավասատգիր ստանալու անհրաժեշտություն: «Այսօր մենք պարզեցնում ենք այդ գործընթացը և թողել ենք միայն որակի հավաստագրի ստացման անհրաժեշտությունը»,-ասել է նա: Այդ համատեքստոմ փոխնախարարը նշել է, որ այդ դեպքում գիդն այլևս ստիպված չի լինի կրկնակի գործընթացի միջով անցնել: Այդ քայլն ուղղված է երկրում զբոսաշրջության զարգացմանը: Հանդիպման կազմակերպիչն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության «Մրցունակ մասնավոր հատված» ծրագրի աջակցությամբ, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի միությունների խորհուրդը: Հանդիպմանը մասնակցել են զբոսաշրջային ընկերությունների միությունները, շուրջ 40 զբոսաշրջային ընկերությունների ղեկավարներ և պետհատվածի ներկայացուցիչներ, որոնք կքննարկեն ոլորտի զարգացման հեռանկարները և առկա խնդիրները, կապված օրենսդրության կիրառման հետ, որոնք հնարավոր կլինի լուծել համատեղ ջանքերով:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |