Արցախում են գտնվում «Պրովանս-Հայաստան» ասոցիացիայի անդամները

Արցախում են գտնվում «Պրովանս-Հայաստան» ասոցիացիայի անդամները

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է «Պրովանս-Հայաստան» սպորտային եւ մշակութային ասոցիացիայի անդամներին՝ կազմակերպության ղեկավար Հակոբիկ Խաչատրյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը եւ ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, քննարկվել են ասոցիացիայի կողմից Արցախում տարբեր մշակութային եւ սպորտային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման ծրագրերի իրականացումը հանրապետությունում՝ այն համարելով երկրի զարգացման, երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու արդյունավետ միջոցներից մեկը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---