Գերասիմ Ալավերդյան. Հայաստանում մրգերի և բանջարեղենի գները մեկ շաբաթից կնվազեն13 հուլիսի 2010 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը խոստանում է, որ մեկ շաբաթից կնվազեն մրգերի և բանջարեղենի գները: Հուլիսի 13-ին Երևանում մամլո ասուլիսում նախարարն ասել է, որ մրգերի և բանջարեղենի բարձր գները պայմանավորված են անբարենպաստ բնակլիմայական պայմաններով, որի պատճառով Հայաստանում բերաքահավաքն ուշացել է 25-30 օրով: «Մենք դեռ չենք հավաքել դաշտերի բերքը, իսկ վաճառում է ջերմոցային կամ ներկրված միրգն ու բանջարեղենը»,- ասել է նա: Միաժամանակ, Գերասիմ Ալավերդյանը հավաստիացրեց, որ անհրաժեշտ է համբերությամբ զինվել, և շատ շուտով կնկատվի գների անկման միտում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |