«ՈՒԿՐԱԻՆԱՆ ԾԱՎԱԼՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»,- ՊՆԴՈՒՄ Է ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ19 սեպտեմբերի 2001 - 23:59 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդի Խորհդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ սատարել Ուկրաինային ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում կայանալիք Եվրախորհրդին անդամակցելիս այդ երկրի վերցված պարտավորությունների կատարման հաշվետվության քննարկումների ընթացքում: Հովհաննիսյանի խոսքերով, հայկական պատվիրակության նման որոշումը պայմանավորված է նրանով, որ վերջերս «Ուկրաինան հակահայկական քարոզարշավ է ծավալում մի շարք միջազգային կազմակերպություններում»: Խորհդարանականն ասել է, որ ԵԽԽՎ-ում լուրջ քննարկումներ են սպասվում նաեւ Վրաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ: «Մենք մի քանի հարց ունենք մեր հարեւաններին, սակայն, ընդհանուր առմամբ, ելնելով մեր երկրի շահերից, Վրաստանի նկատմամբ մեր պատվիրակության դիրքորոշումը կառուցողական եւ բարեկամական կլինի»,- ասել է Հովհաննես Հովհաննիսյանը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս Նա հավելել է, որ փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը Զախարովան՝ Փաշինյանին․ Պետք է գուշակե՞նք, թե ՀԱՊԿ որ երկրների մասին է խոսքը Նա հավելել է, որ Ռուսաստանն արել է ամեն հնարավորը Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա |