Մոսկվայի հայկական կազմակերպությունների համաժողովի անդամները կհանդիպեն Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ13 հուլիսի 2010 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին Ռուսաստանի հասարակական-քաղաքական կենտրոնի խորհրդաժողովների դահլիճում տեղի կունենա ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումը Մոսկվայի Հայկական կազմակերպությունների համաժողովի հետ: Այդ մասին հաղորդել է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ, համաժողովի խորհրդի անդամ Յուրի Նավոյանը: Մոսկվայի հայկական կազամերպությունների համաժողովը հիմնադրվել է 2010 թվականի փետրվարին Մոսկվայի հայ համայնքի կազմակերպությունների ու միավորումների միջև կայուն փոխհարաբերությունների հաստատման ու ամրապնդման և հեռանկարային համատեղ նախագծերի քննարկման և Հայաստանի, Արցախի ու ողջ հայկական աշխարհի հետ հարաբերությունների ամրապնդման նպատակով: Համաժողովի նպատակն է համախմբող հարթակի ստեղծումը, որը կներկայացնի բոլոր կազմակերպությունների շահերը և չի հավակնի առանձին կազմակերպությունների իրավունքի վրա: Համաժողովի հիմնադիրներն ելնում են այն թեզից, որ միասնությունն ու համերաշխությունը բազմազանության պահպանման դեպքում լիարժեք համայնքի ձևավորման բանալին են: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |