Հաջորդ տարի Սերժ Ավեդիքյանը Ստամբուլի շների մասին նոր ֆիլմ կներկայացնի13 հուլիսի 2010 - 16:00 AMT PanARMENIAN.Net - «Այժմ ես ավարտում եմ աշխատանքը Ստամբուլի թափառական շների մասին նոր մեծ փաստագրական ֆիլմի շուրջ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ֆրանսահայ ռեժիսոր, Կաննի կինոփառատոնի ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր Սերժ Ավեդիքյանը: Նա նշել է, որ սա շների մասին պատմող արդեն երկրորդ ֆիլմն է: Դրանցից առաջինն անիմացիոն է: «Շների կղզին», որը ոսկե արմավենու ճյուղ է ստացել, այս տարի կցուցադրվի «ReAnimania» փառատոնում: Ինչպես հաղորդել է Ավեդիքյանը, երկրորդ ֆիլմը պատմում է նույն այդ շների մասին` հարյուր տարի անց և կներկայացվի հաջորդ տարի: «Այս ֆիլմում ես ցանկանում էի մարդկանց ցույց տալ այնպիսին, ինչպիսին նրանց տեսնում են շները, և բացահայտել մարդկանց և շների միջև ձևավորված ավանդույթներն ու բարդ հարաբերությունները: Այս ֆիլմը ուրբանիզացման ու եվրոպականացման գործընթացում գտնվող ժամանակակից Ստամբուլի յուրօրինակ դիմապատկերն է: Թուրքիայում թափառական շները «կիսաազատ» կյանքով են ապրում: Նրանք ազատորեն շրջում են փողոցներում, սակայն նրանք ստերիլիզացված են»,- նշել է Սերժ Ավեդիքյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |