ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՍԱՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը երկօրյա այցով Երեւան կժամանի Ռուսաստանի Պետական Դումայի պատվիրակությունը` հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ: Ռուսական հյուրերը կհանդիպեն նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ: Ազգային ժողովի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում կքննարկվեն Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունների պայմանագրային-իրավական հիմքերի առկա վիճակին ու զարգացմանը, էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառում երկու դաշնակից երկրների համագործակցությանը վերաբերող հարցերը: Ենթադրվում է ահաբեկչության դեմ պայքարի մասին համատեղ հայտարարության ընդունում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---