Ռաքել Դինք. «Թուրքիայում դատապարտում են ոչ թե հանցագործներին, այլ նրանց դատապարտողներին»13 հուլիսի 2010 - 16:41 AMT PanARMENIAN.Net - «Ակօս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հարցով 14-րդ դատական լսման ժամանակ լրագրողներից մեկը կիսել է զոհված խմբագրի մտերիմների ու փաստաբանների այն մտահոգությունը, որ արդարությունը չի վերականգնվի: Դրա համար նրան բանտարկություն է սպառնում: Hurriyet Daily News-ը գրում է, որ Դինքի հարազատներն ու մտերիմներն այս կարծիքին հանգել են այն բանից հետո, երբ Դինքի գործով մի քանի կասկածյալներ ազատ են արձակվել, նրանցից ընդամենը երեքն են դեռևս բանտարկված: Փետրվարին Referans and the Daily News օրաթերթում լրագրող Չինգիզ Ջանդարն իր անհանգստությունն է հայտնել մի շարք խնդիրների առիթով: Նա «Հրանտ» վերնագրած իր հոդվածում քննադատել է և ծաղրի ենթարկել դատարանի գործունեությունը: Այդ հոդվածի համար Ջանդարին բանտարկություն է սպառնում 1-ից մինչև 3 տարի ժամկետով` «պետական ծառայողին վիրավորելու» մեղադրանքով: Դինքի ընտանիքը հանդես է եկել Ջանդարի պաշտպանությամբ: «Այստեղ դատում են ոչ թե հանցագործներին, այլ նրանց մեղադրողներին», -ասել է Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը և ավելացրել, որ հենց այս էլ վկայությունն է այն բանի, թե ինչպես է այս երկրում արդարադատությունը գործում: Հրանտ Դինքի գործով հաջորդ լսումը հետաձգվել է հոկտեմբերի 25-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |