Ռոբերտ Հարությունյան. «Լեհաստանը Հայաստանի համար Եվրոպայի շուկաներ դուրս գալու հեռանկարային շուկա կարող է դառնալ»PanARMENIAN.Net - Լեհաստանը Հայաստանի համար կարող է դառնալ մեծ ու հեռանկարային շուկա, որը նրան հնարավորություն կտա դուրս գալու Եվրոպայի շուկաներ: Հուլիսի 13-ին լրագրողներին այսպիսի կարծիք է հայտնել Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը` Երևանում անցկացվող հայ-լեհական միջկառավարական տնտեսական համագործակցության առաջին նիստի շրջանակներում: Ընդ որում, նա ընդգծել է, որ շատ կարևոր է, որ այս համագործակցությունը հետագա զարգացում ունենա: Ռոբերտ Հարությունյանը նշել է նաև, որ Լեհաստանը ներկայում գտնվում է բարձր տեխնոլոգիաների ակտիվ զարգացման փուլում: «Լեհական փորձի կիրառումը հայկական ընկերությունների համար գերակա է և համագործակցություն սկսելու լավ սկիզբ», - ասել է նա: Չնայած, որ հայ-լեհական միջկառավարական առաջին նիստն է դեռևս տեղի ունենում, սակայն արդեն առկա են որոշակի պայմանավորվածություններ և ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, մասնավորապես` լեհական ընկերության և «Նաիրիտ» գործարանի միջև, Հայաստանի գիտական ինստիտուտների միջև: Ռոբերտ Հարությունյանը նշել է նաև, որ Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական հարաբերությունները բավարար զարգացած չեն, իսկ երկու երկրների ապրանքաշրջանառությունը 2009 թ. կազմել է 30 մլն դոլար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |