ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Էլիաս Մըրրի հետPanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանյան Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Էլիաս Մըրրի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները տարբեր ոլորտներում` շեշտը դնելով մասնավորապես պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության վրա: Նշվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների կարևորությունը: Էլիաս Մըրրը իր հատուկ գնահատանքն է արտահայտել Լիբանանում բնակվող հայ համայնքի մասին, որը ակտիվ դերակատարություն ունի երկրի քաղաքական և հասարակական կյանքում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, տարածաշրջանային այլ խնդիրների, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |