Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալներով աճել է 15 տոկոսով![]() 14 հուլիսի 2010 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալներով աճել է 15 տոկոսով: Այդ մասին հուլիսի 14-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հաղորդել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Դա նշանակում է, որ հիմնական սպառումը բաժին է ընկնում հանքարդյունաբերությանը և տնտեսությանը»,- ասել է նա: Ինչպես նշել է նախարարը, հանքարդյունաբերության ոլորտի աճը պետք է հանգեցնի էլեկտրաէներգիայի արտադրության աճին: Դրա հետ կապված նա ավելացրեց, որ Էլեկտրաէներգիայի գները Հայաստանի սպառողների համար հաջողվել է անփոփոխ թողնել Երևանյան ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի շահագործման շնորհիվ, չնայած նրան, որ ապրիլի 1-ից բարձրացել են գազի գները: «Դա թույլ տվեց ֆորս-մաժորային իրավիճակներում պահպանել էներգամատակարարման համակարգերը օպտիմալ մակարդակում»,- ընդգծել է Արմեն Մովսիսյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |