Ռադոսլավ Սիկորսկին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին

Ռադոսլավ Սիկորսկին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին

PanARMENIAN.Net - Հայաստանում ընթացող այցի շրջանակներում Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ է դրել անմար կրակի մոտ: Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը նաև ծառ է տնկել Հիշատակի ծառուղում:

2005 թվականի ապրիլին Լեհաստանի Սեյմը միաձայն որոշում է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: «Այն տարիների ոճրագործությունների մասին հիշողությունը բոլոր պետությունների և բարի կամքի տեր բոլոր մարդկանց բարոյական պարտականությունն է»,-ասվում է Սեյմի որոշման մեջ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---