Ընթացիկ տարում Հայաստանը կսկսի իրականացնել մի քանի էներգետիկ նախագծեր

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարում Հայաստանը սկսում է մի քանի էներգետիկ նախագծերի իրականացնել, մասնավորապես, Մեղրիի ՀԷԿ-ի և Իրանից Հայաստան բարձր լարման էլեկտրահաղորդիչ լարերի շինարարությունը: Այդ մասին հուլիսի 14-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Ըստ նախարարի, Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը, որը նախատեսվում է սկսել առաջիկայում, գնահատվում է 350 մլն դոլար: Մեղրիի ՀԷԿ-ի հզորությունը կկազմի 140 ՄՎտ, իսկ տարեկան կարտադրվի 800-850 մլն կՎտ/ժամ էներգիա: Շինարարությունը կիրականացնի պարսկական Farat-Sepasat ընկերոթյունների կոնսորցիումը: Այդ առնչությամբ Արմեն Մովսիսյանը հավելել է, որ ըստ պայմանավորվածության Հայաստանը կվճարի արտադրվող էլեկտրաէներգիայով:

Բացի այդ, մեկ ամսից կսկսվի նոր ԷՀԳ շինարարությունը, որի արժեքը կկազմի 100 մլն եվրո: Նոր ԷՀԳ-ի լարումը կկազմի 400 կՎտ, իսկ շինարարական աշխատանքները կիրականացնի իրանական Sanir ընկերությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---