Սեյրան Օհանյանը հանդիպեց սփյուռքահայ երիտասարդների հետ![]() ![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը «Դեպի Հայք» հիմնադրամի անդամների հետ: Ողջունելով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած շուրջ 50 սփյուռքահայ երիտասարդներին և կարևորելով հանդիպման նախաձեռնությունն ու միջոցառման անցկացումը` Սեյրան Օհանյանը հակիրճ անդրադարձավ ՀՀ զինված ուժերի ստեղծման պատմությանը և կայացման ու զարգացման փուլերին՝ առանձնացնելով այն իրողությունը, որ մեր բանակը կազմավորվել է պատերազմական ժամանակաշրջանում: ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ 1994թ.-ից` մայիսյան զինադադարի հաստատումից հետո սկսվեց բանակաշինության որակապես նոր գործընթաց և տարիների ընթացքում կատարելագործվեց թե’ զորքերի կառավարումը և թե’ սպառազինությունը, բարձրացավ անձնակազմի պատրաստվածության աստիճանը: Այս ամենի արդյունքում այսօր մենք ունենք մարտունակ և կանոնավոր բանակ, որը հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է: Կարևորելով սփյուռքահայության դերը երկրի առաջընթացի գործում՝ Ս. Օհանյանն ընդգծեց, որ արցախյան պատերազմի տարիներին մեծ է եղել սփյուռքի դերը և սփյուռքահայ բազմաթիվ երիտասարդներ մասնակցել են հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Եվ այսօր ուրախալի են սփյուռքահայ երիտասարդների մշտական դարձած այցելությունները: Այնուհետև պաշտպանության նախարարը պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին և պատերազմի վերսկսման հավանականությանը, ՀՀ զինված ուժերի մարտունակությանը: Հանդիպման ավարտին «Դեպի Հայք» հիմնադրամի անդամները շնորհակալություն հայտնեցին պաշտպանության նախարարին ջերմ ընդունելության համար և հույս հայտնեցին, որ այսպիսի հանդիպումները կկրեն շարունակական բնույթ: Սփյուռքահայ երիտասարդները կայցելեն նաև ազգային բանակի զորամասեր և կծանոթանան զինվորների ծառայողական առօրյային, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |