Ֆաթիհ Ակին. Ֆիլմեր նկարահանելով` ես ձգտում եմ փոխել աշխարհը![]() ![]() PanARMENIAN.Net - «Ցեղասպանությունը շատ նուրբ թեմա է, ուստի դրա մասին ֆիլմերը պետք է նկարահանեն ընտրյալ ռեժիսորները»,- ասել է Գերմանիայից թուրք ռեժիսոր Ֆաթիհ Ակինը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կայացած իր վարպետության դասերի ժամանակ: Նա նշեց, որ ռեժիսորն իրավունք չունի հանուն ֆիլմի գեղեցկության խեղաթյուրել պատմական փաստերը և հենց այդ պատճառով ամեն ռեժիսոր չի կարող արժեքավոր պատմական ֆիլմ նկարահանել: Նա նշեց, որ ֆիլմեր նկարահանելով` նա ձգտում է փոխել աշխարհը: «Ես երջանիկ չեմ, երբ տեսնում եմ աշխարհն այնպիսին, ինչպիսին նա կա: Ինձ չեն ուրախացնում պատերազմները և բռնությունը, իմ ֆիլմերն արտացոլում են իմ զգացմունքները` կապված այդ երևություների հետ»,- նշել է Ակինը: Խոսելով հայկական ֆիլմերի մասին` նա նշեց, որ այդքան էլ ծանոթ չէ դրանց հետ: «Միակ ռեժիսորը, ում ես գիտեմ և որը կապված է Հայաստանի հետ, Ատոմ Էգոյանն է: Սակայն դուք ավելի լավ կիմանաք` կարելի է նրա ֆիլմերը հայկական անվանել, թե ոչ»,- ասել է ռեժիսորը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |