ՀՀ ԱԺ նախագահի այցը Եվրախորհրդարան կխթանի միջխորհրդարանական եւ ԵՄ -Հայաստան փոխգործակցությունը15 հուլիսի 2010 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարան աշխատանքային այցի շրջանակում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ եվրոպական մի շարք կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լասլո Տոկեշի հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Եվրամիության հետ համագործակցության շարունակական խորացումը, հատկապես` 2009թ. մայիսին մեկնարկած Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում: Այն նոր հեռանկարներ է բացում առաջիկայում Եվրամիության հետ էլ ավելի ընդգրկուն համագործակցություն նախատեսող պայմանագրային հարաբերություններ հաստատելու առումով, ներառյալ ասոցացման համաձայնագրի եւ Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հեռանկարները: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց նաեւ Եվրախորհրդարանի, ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների եւ Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության ընդլայնումը, համատեղ հանձնաժողովների ձեւավորումը, բարեկամության խմբերի ակտիվ աշխատանքը: ԱԺ նախագահը փաստեց, որ Հայաստանը հետեւողականորեն շարունակում է ժողովրդավարության զարգացմանը միտված քաղաքականությունը, այս համատեքստում կարեւորելով եվրոպական չափանիշներին ՀՀ օրենսդրության ներդաշնակեցման ակտիվ գործընթացը: Պարոն Աբրահամյանը առաջարկեց ներգրավել Ազգային ժողովի անդամներին Եվրախորհրդարանի գործունեության մեջ, միջմշակութային երկխոսության միջոցառումներում, ինչպես նաև Հայաստանում կազմակերպել Եվրախորհրդարան-Արևելյան գործընկերների հանդիպումներ, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի միջմշակութային երկխոսության ֆորում: Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լասլո Տոկեշը բարձր գնահատեց ՀՀ ԱԺ նախագահի այցը Եվրախորհրդարան, որը կխթանի միջխորհրդարանական եւ ԵՄ -Հայաստան փոխգործակցությունը եւ կարեւորեց տարբեր ձեւաչափերով երկխոսությանը նպաստող համաժողովներ Հայաստանում կազմակերպելու Հովիկ Աբրահամյանի առաջարկները: Նա կարեւորեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների հետեւողական զարգացման անհրաժեշտությունը եւ տարածաշրջանում ժողովրդավարացման առաջամարտիկ դառնալը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներ, երկուստեք կարեւորվեց հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում պարոն Աբրահամյանը մտահոգություն հայտնեց հակամարտության շփման գծում Ադրբեջանի կողմից հաճախակի դարձած զինադադարի խախտման առնչությամբ` նշելով, որ այն չի նպաստում տարածաշրջանային անվտանգությանը եւ խաղաղության հաստատմանը: Անդրադարձ եղավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություներին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |