Հայաստանի կառավարությունը լիբերալ պայմաններ է առաջարկում ՀԴՄ-ների շահագործման համար

Հայաստանի կառավարությունը լիբերալ պայմաններ է առաջարկում ՀԴՄ-ների շահագործման համար

PanARMENIAN.Net - Տնտեսվարող սուբյեկտների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) շահագործման պայմանները կթեթևանան, հուլիսի 15-ին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբեն Քոչարյանը: Նրա խոսքերով, 2009-ի սկզբին ՀԴՄ-ի հարցում ներկայացվում էին բավական խիստ պայմաններ, մասնավորապես, տնտեսվարող սուբյեկտը պետք է պայմանագիր կնքեր համապատասխան սուբյեկտի հետ, որի պարտավորությունների մեջ մտնում էր ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկումը: «Այսօր մենք լիբերալ պայմաններ ենք առաջարկում ՀԴՄ-ների շահագործման համար, որն ուղղված է կոռուպցիոն ռիսկերի նվազմանը»,- ասել է նա:

Քոչարյանը նաև հաղորդեց, որ Հայաստանի տարածքում գրանցված են շուրջ 40 000 ՀԴՄ-ներ, իսկ դրանց տերերը այսուհետև կարող են ընտրել սպասարկող կազմակերպությանը կամ սեփական նախաձեռնությամբ վերանորոգել ՀԴՄ-ն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---