«Փյունիկը» 3:1 հաշվով զիջել է «Պարտիզանին»15 հուլիսի 2010 - 14:07 AMT PanARMENIAN.Net - 2009-ի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հուլիսի 14-ին Բելգրադում Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլում հանդիպել է «Պարտիզանի» հետ: Առաջինը խաղի հաշիվը բացեցին «Պարտիզանի» ֆուտբոլիստները: «Փյունիկը» շատ արագ հակագրոհ կազմակերպեց և պաշտպան Արտակ Եդիգարյանը գոլ խփեց: «Պարտիզանը» երկրորդ գոլը խփեց առաջին խաղակեսի ավելացված րոպեին: «Փյունիկի» դարպասապահ Արթուր Լեսկոյի սխալից հետո հաշիվը դարձավ 2:1: Վերջին գոլը 59-րդ րոպեին խփեց Կլերը: Խաղն ավարտվեց 3:1 հաշվով «Պարտիզանի» օգտին: «Փյունիկը» պատասխան խաղից առաջ, որը կայանալու է հուլիսի 21-ին Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, բարդ իրավիճակում է հայտնվել: Չեմպիոնների լիգայի 3-րդ որակավորման փուլ անցնելու համար նա պետք է երկու գոլ խփի և ոչ մի գնդակ չընդունի իր դարպասում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |