Հենրիկ Մխիթարյանը դարձել է Դոնեցկի «Մետալուրգի» ավագը![]() ![]() PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին «Մետալուրգ» ՖԱ-ի ուսումնամարզական բազայում տեղի ունեցավ թիմի ժողովը, որում գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովը հայտարարեց այն մասին, որ «Մետալուրգի» նոր ավագն է դարձել Հենրիկ Մխիթարյանը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: 21-ամյա ֆուտբոլիստն ասաց, որ ցանկացած խմբում ավագից կրկնակին են պահանջում թե երկրպագուները, թե մարզչական շտաբը: «Կարծում եմ, Նիկոլայ Կոստովը լիովին վստահում է ինձ և համոզված եմ, որ ես կարող եմ իմ հետևից տանել թիմի խաղացողներին: Իմ կողմից հնարավոր ամեն ինչ կանեմ ինձ ցուցաբերած վստահությունն արդարացնելու համար»,- ասել է Մխիթարյանը: Հուլիսի 16-ին «Մետալուրգը» Ուկրաինայի պրեմիեր-լիգայի երկրորդ տուրում կհանդիպի «Օբոլոնի» հետ, որն ունի 1 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը: «Մետալուրգը» նույնպես ունի 1 միավոր և 8-րդ տեղում է: «Մեր թիմի խաղացողները մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում «Օբոլոնի» հետ խաղին: Իսկ մեր խնդիրն այդ խաղում հաղթելն է»,- ասել է Մխիթարյանը: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |