ՀՀ եւ ԵՄ միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների համար պատասխանատու թիմ կստեղծվիPanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 15-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ եւ Եվրոպական Միության միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների համար պատասխանատու թիմ եւ ոլորտային խմբեր ստեղծելու մասին: Բանակցային թիմի ընթացիկ աշխատանքներն իրականացնող քարտուղարության գործառույթներն իրականացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Բանակցային թիմի համակարգող է նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, գլխավոր բանակցող` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |