Xocali.net կայքէջը ենթարկվում է ադրբեջանցի համակարգչահենների հարձակմանը16 հուլիսի 2010 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Արդեն երեք օր է, ինչ այն սերվերը, որում տեղադրված է Xocali.net կայքէջը (www. Xocali.net), ենթարկվում է համակարգչահենների զանգվածային հարձակման: PanARMENIAN.Net ին «Քսենոֆոբիայի կանխման նախաձեռնություն» կազմակերպությունում հայտնեցին, որ ադրբեջանցիների սկսած DDoS զանգվածային հարձակումը կհանգեցնի կայքէջի աշխատանքների խափանման: Կայքէջի վրա հարձակումն սկսվեց այն ժամանակ, երբ տեղադրվեցին նյութեր, որոնք մերկացնում էին ադրբեջանական կեղծիքի քարոզչամեքենան: «Հարձակման մասշտաբները վկայում են, որ Աղդամի դեպքերի և դրանց ժամանակագրության նենգափոխման համար ադրբեջանական քարոզչությունը պատրաստ է ավելի արմատական քայլերի դիմելու; Սակայն իրավիճակը վերահսկում են այն մասնագետները, ովքեր զբաղվում են այդ հարցով», - ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ: Մինչև այսօր չի դադարում Xocali.net–ի դոմենային անունը գողանալու փորձերը` դրա գաղտնաբառը վերականգնելու միջոցով: Այդ փորձերին զուգահեռ ձեռնարկվել են տարբեր DDoS հարձակումներ, սակայն ոչ այսքան լայնամասշտաբ: Ադրբեջանում քարոզչության համար պատասխանատվություն կրող անձի հաղորդագրության մեջ ասվում է, որ ԶԼՄ-երի միջոցով դիմել են ադրբեջանցի հակերներին` կոչ անելով կոտրել www.xocali.net կայքէջը: Այդպիսով նրանք խախտել են սեփական երկրի օրենքները: Xocali.net կայքէջի նախագծի շնորհանդեսին (2010 թ. փետրվարի 24) նենգափոխման և կեղծիքների մասին ապացույցներ են ներկայացվել, որոնք կիրառում է ադրբեջանական քարոզչությունը Հայաստանի դեմ մղած իր տեղեկատվական պատերազմում: Կայքէջի այցելուների մեծ մասը Եվրոպայից, Ռուսաստանից և Ադրբեջանից են: Կայքէջի բացման մասին տեղեկատվությունը ուղարկվել է պետական կառույցներին, ԶԼՄ-երին և Ադրբեջանի ոչ իշխանական կառույցներին, որից հետո Ադրբեջանից այցելուների թիվն ավելացել է: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |