Հոկտեմբերի 29-31-ը Երևանում տեղի կունենա 6-րդ ամենամյա միջազգային «Դիջիթեք 2010» ցուցահանդեսը16 հուլիսի 2010 - 21:13 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա 6-րդ ամենամյա միջազգային «Դիջիթեք 2010» ցուցահանդեսը, որի նպատակն է ստեղծել բարենպաստ գործարար միջավայր ՏՀՏ ընկերությունների և գործարար սպառողների միջև, ներգրավել հասարակությանը ՏՀՏ ոլորտ (նպաստել տեղեկատվական հասարակության զարգացմանը), ընդլայնել միջազգային կապերը, հաստատել գործարար կապեր: «Դիջիթեքն» առաջին անգամ կազմակերպվել է 2005թ.: Կազմակերպիչներն են` Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: 2005-ին ցուցահանդես այցելել էին 5000, 2006-ին` 7000, 2007-ին` 8000, 2008-ին` 8000 մարդ,իսկ 2009-ին այցելուների քանակը հասել էր շուրջ 12000-ի: Այս տարի, 2005թ-ից ի վեր առկա աճի զարգացման և ակտիվ գովազդային արշավի շնորհիվ, ակնկալվում է 15.000 այցելու և 60 մասնակից ընկերություն: PanARMENIAN.Net –ին Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից հաղորդել են, որ այս տարի ցուցահանդեսին կից կանցկացվեն նաև նոր միջոցառումներ, որոնցից է «Armenian Open Game Development Contest» մրցույթը: Մրցույթին կմասնակցեն սցենարիստներ, ծրագրավորողներ, անիմատորներ և այլք: Ըստ նախնական պայմանավորվածության` «Դիջիթեքին» զուգահեռ առաջին անգամ Հայաստանում կանցկացվի նաև Science Festival համաշխարհային գիտության փառատոնի հայաստանյան տարբերակը՝ «Երևան` գիտության փառատոն» խորագրով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա |