Էդուարդ Շարմազանով. Այսօր Ադրբեջանն Ալմաթիում դեղին քարտ ստացավ17 հուլիսի 2010 - 19:01 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը մեկնաբանեց Ալմաթիում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը: «Ալմաթիում ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հետևած Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ղեկավարության ուժի սպառնալիքի և պատերազմ սկսելու վերաբերյալ հոխորտանքներն անպատասխան չեն մնում: Մասնավորապես հայտարարության մեջ քննադատվում է ուժի սպառնալիքի կիրառումը, ինչպես նաև ԱԳ նախարարները հղում են անում ԵԱՀԿ ԱԳ նախարարների Աթենքում արված հայտնի հայտարարությանը, որտեղ առաջին անգամ միջազգային փաստաթղթերում գործածության մեջ մտավ ԼՂ կարգավորման գործընթացում ինքնորոշման իրավունքի կիրառման սկզբունքը: Հայտարարության մեջ հիշեցվում է հրադադարի ռեժիմի պահպանման մասին, որը 1994թ. կնքվել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Այս ամենը ցույց է տալիս, որ Բաքվի իշխանությունների սեփական հանրությանը հաճոյանալու նպատակով արվող ստահոդ հռետորաբանությունն այդ երկիրը տանում է փակուղի, որի հետևանքով այսօր Ադրբեջանն Ալմաթիում դեղին քարտ ստացավ», - ասել է Էդուարդ Շարմազանովը : Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի |