ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը18 հուլիսի 2010 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նվիրված էր Եվրոպայում անվտանգության ամրապնդման հարցերին: ԵԱՀԿ-ում ղազախական նախագահության կողմից կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ 56 անդամ երկրների պատվիրակություններ, ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵՄ և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Արտգործնախարարների հանդիպումը բացեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ ելույթով, որտեղ ներկայացրեց Հայաստանի տեսակետները Եվրոպայում անվտանգության ապահովման վերաբերյալ: ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց նաև ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը և ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպմանը քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները: Նախարար Նալբանդյանի և Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի հանդիպման ժամանակ արծարծվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց դիվանագիտական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիր ստորագրել նախարարական մակարդակով հաջորդ հանդիպմանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել Ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ: Ալմաթիում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ: Զրույցի ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով նախարարը փոխանցեց իր երկրի կառավարության երախտագիտությունը Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի կարևոր ներդրման համար: Էդվարդ Նալբանդյանն ու Դեյվիդ Լիդինգթոնը անդրադարձան արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը 2011 թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ անդրադարձ կատարվեց մի շարք երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերին, Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցությանը: Նախարարները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Ընդունելով Հայաստան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը` Լիտվայի ԱԳ նախարարը հայտնեց, որ Երևան կայցելի հաջորդ տարվա սկզբին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |