Տիգրան Սարգսյանը իսպանացի ներդրողներին է ներկայացրել Հայաստանի տնտեսության ներդրումային հնարավորությունները

Տիգրան Սարգսյանը իսպանացի ներդրողներին է ներկայացրել Հայաստանի տնտեսության ներդրումային հնարավորությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է իսպանացի գործարարների պատվիրակությանն իսպանական «Տորեալ» ներդրումային ընկերության նախագահ Խուան Աբելլոյի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Ողջունելով հյուրերին`վարչապետը կարևորել է նման ներկայացուցչական գործարար պատվիրակության այցը Հայաստան, ինչը կնպաստի երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը:

Վարչապետը ներկայացրել է հյուրերին ներկա վիճակը և Հայաստանի տնտեսության ներդրումային հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հեռանկարներին դեղագործության, քիմիական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, բանկային համակարգի և այլ ոլորտներում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---