«Միասին» շարժումը ՀՀ վարչապետին է առաջարկել ստեղծել գործարար երիտասարդների աջակցության հիմնադրամ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ, որտեղ իր ամենամյա հավաքն է անցկացնում «Միասին» երիտասարդական շարժումը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը։

Վարչապետը շրջել է «Միասին 2010» ճամբարում։ Տիգրան Սարգսյանին շարժման պատասխանատուները ներկայացրել են «Միասին»-ի գործունեությունը։ ՀՀ վարչապետը ծանոթացել է ճամբարի պայմաններին, այցելել համակարգչային կենտրոն

«Միասին 2010»-ի շտաբային ճամբարում կառավարության ղեկավարին ներկայացվել են երիտասարդների կողմից կազմված գործարար ծրագրերը։ Երիտասարդները ՀՀ վարչապետին առաջարկել են ստեղծել գործարար երիտասարդների աջակցության հիմնադրամ։

Տիգրան Սարգսյանը խոսքով հանդես է եկել միասինականների առջև։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է տնտեսության վիճակը, ծավալվել է մտքերի փոխանակություն գիտելիքի ու կրթության կարևորության և որակյալ գիտական ներուժի զարգացման շուրջ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---