Թուրքիան ստեղծում է Թուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդ

Թուրքիան ստեղծում է Թուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդ

PanARMENIAN.Net - Ստորագրելով թուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին որոշումը` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մոտեցրեց «թուրքական ՄԱԿ»-ի ստեղծումը: Նմանատիպ որոշումներ արդեն ստորագրել են Ադրբեջանի ու Ղազախստանի նախագահները:

Թուրքալեզու երկրների խորհուրդը, որի քարտուղարությունը կլինի Ստամբուլում, Թուրքիայում արդեն անվանում են «թուրքկան ՄԱԿ»: Խորհրդի քլխավոր քարտուղարը կնշանակվի ռոտացիայի կարգով մասնակից յուրաքանչյուր երկրից: Միջազգային կազմակերպության ստեղծման մասին որոշումը, որը կմիավորի թուրքալեզու պետություններին, ընդունվել է անցյալ տարվա հոկտեմբերին Թուրքիայի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի նախագահների հանդիպմանը Նախիջևանում, հաղորդում է MIGnews.com-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---