ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ՀԵՐՔՈՂ ԹՈՒՐՔԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Շվեյցարական դատարանն արդարացրեց այն 12 թուրքերին, որոնք մեղադրվում էին Հայոց ցեղասպանության փաստը հերքելու փորձում: Համաձայն դատարանի որոշման, նրանց գործողություններում չի եղել հանցակազմ, որը պատժվում է ռասսայական խտրականության օրենքով:Հայկական կողմի շահերը ներկայացնող փաստաբանները մտադիր են բողոքարկել դատավճիռը: Հիշեցնենք, որ որպես հայցվոր հանդես են եկել Հայ-շվեյցարական միության երկու անդամներ, իսկ որպես պատասխանողներ` Շվեյցարիայում գործող թուրքական կազմակերպությունների ակտիվիստները, որոնք բազմիցս հրապարակորեն հերքել են 1915թ. Հայոց ցեղասպանության փաստը: Համաձայն երկրի քրեական օրենսգրքի` մարդկության դեմ կատարված հանցագործությունը արդարացման կամ մեղմացուցիչ հանգամանք փնտրելու փորձ նույնպես համարվում է հանցագործություն: Դրա համար նախատեսված է պատիժ ազատազրկման կամ տուգանքի ձեւով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---