Հայաստանում բացվել է ռուսական տիկնիկների ցուցահանդես

Հայաստանում բացվել է ռուսական տիկնիկների ցուցահանդես

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ին Երևանի ռուսական արվեստի թանգարանում տեղի է ունեցել ռուսական կիրառական արվեստի ցուցահանդեսի հանդիսավոր բացումը; Ցուցահանդեսում ներկայացվել են մոսկվացի նկարչուհի Տատյանա Կալինսկայայի հեղինակային աշխատանքները: Միջոցառման կազմակերպիչը Յուրի Բաշմետի ղեկավարած «Նոր Ռուսաստան» նվագախմբի ջութակահարուհի Սոնա Ազարյանն էր:

Թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը ելույթի խոսքում ասել է, որ «տիկնիկը միշտ համարվել է կենդանի և կախարդական հատկություններով օժտված էակ: Տիկնիկներ պատրաստողը պետք է բարի մտադրություններ ու մղումներ ունենա: Միայն այդ դեպքում տիկնիկը կարող է պահպանել զանազան ձախորդություններից, տան համար դառնալ բարի պահապան-հմայիլ: Տատյանա Կալինսկայան մի շարք միջազգային մրցույթների մրցանակակիր է: Երեք տարի շարունակ (2007-2009 թթ.) նրա աշխատանքները Մոսկվայի միջազգային փառատոնում մրցանակների են արժանացել: Նրա տիկնիկները շրջել են Ռուսաստանի խոշորագույն քաղաքներում, ամեն տեղ արժանացել են մեծ ընդունելության: Այս մասին հաղորդում է Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---