Արձանագրությունների վավերացման սառեցումից հետո Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում էապես նվազեց

Արձանագրությունների վավերացման սառեցումից հետո Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում էապես նվազեց

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական արձանագրութունները չվավերացնելով և սահմանը չբացելով` Թուրքիան վնասեց իր գործերին տարածաշրջանում, քանի որ արձանագրությունների վավերացման սառեցումից հետո, նրա ազդեցությունը տարածաշրջանում էապես նվազեց և հարաբերությունները Ռուսաստանի հետ որոշակիորեն սրվեցին: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Անդրադառնալով տարածված այն հաղորդագրություններին, թե Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ կարող է ժամանակավորապես բացվել հայ-թուրքական սահմանը, նա նշեց, որ դեռևս հայ-թուրքական արձանագրություններում կար դրույթ այն մասին, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է համագործակցեն նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում, այսինքն այս խոսակցությունները հետևում են այդ դրույթից:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---