Առաջիկա 1-2 ամիսների ընթացքում ակտիվությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ կնվազի

Առաջիկա 1-2 ամիսների ընթացքում ակտիվությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ կնվազի

PanARMENIAN.Net - Ալմաթիում կայացած ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների ԼՂՀ վերաբերյալ հայտարարությունն ուղիղ հետևանք է Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների, այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա, այս հայտարարությամբ ասվեց, որ Ալիևը չափն անցել է: Քաղաքագետի խոսքերով, Ալմա Աթայի հայտարարությունից հետո Ադրբեջանը չի գնա կտրուկ գործողությունների իրավիճակն ապակայունացնելու առումով, այլ կշարունակի բանակցային գործընթացը: «Բայց առաջիկա 1-2 ամիսների ընթացքում ակտիվությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ կնվազի, քանի որ կողմերին ժամանակ է պետք մտածելու համար»,-ասել է Ստեփան Գրիգորյանը: Նա նաև նշեց, որ եթե Ադրբեջանը հանկարծ խախտի զինադադարը և վերսկսի ռազմական գործողությունները, ապա հայկական կողմը բացի նրանց ետ մղելուց ոչ մի գործողություն չպետք է ձեռնարկի, օրինակ, չպետք է մտնի Կիրովաբադ: «Դա կլինի մեր փոխզիջումը, որով ցույց կտանք ամբողջ աշխարհին, որ մենք տարածքներ գրավելու խնդիր չունենք և լուծում ենք միայն ԼՂՀ խնդիրը, որի արդյունքում միջազգային հանրությունը միակողմանի կարգով կճանաչի ԼՂՀ անկախությունը»,-ասել է քաղաքագետը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---