Ստեփան Գրիգորյան. Ղարաբաղյան հակամարտության կողմերը կարգավորման գործում հույսները պետք է դնեն իրենց վրա

Ստեփան Գրիգորյան. Ղարաբաղյան հակամարտության կողմերը կարգավորման գործում հույսները պետք է դնեն իրենց վրա

PanARMENIAN.Net - Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ հետաքրքրությունն աճել է, որի մասին վկայում են ԵԱՀԿ ՄԽ եռանախագահող երկրների վերջին երկու հայտարարությունները: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա, Ալմաթիի հայտարարության մեջ հստակ նշվում է, որ կողմերը կարգավորման գործում հույսները պետք է դնեն իրենց վրա, խնդիրը լուծեն խաղաղ ճանապարհով և ոչ մի համանախագահող երկիր արհեստականորեն չի արագացնելու այդ գործընթացը: Այս համատեքստում քաղաքագետը նշեց, որ Հայաստանը պետք է հանդես գա հետևյալ նախաձեռնություններով`առաջարկի Հայաստան-Ադրբեջան վստահության բարձրացման խնդիրը դարձնել բանակցությունների առարկա և երկրորդը`որ բոլոր կողմերը, այդ թվում եռանախագահող երկրները, ստորագրեն մադրիդյան սկզբունքների և «Մեծ ութնյակի» շրջանակներում եռանախագահող երկրների նախագահների հայտարարության տակ այն պայմանով, որ եթե Ադրբեջանը հրաժարվի իրականացնել նախագահների հայտարարության գոնե մեկ դրույթը, ապա համանախագահ երկրները պետք է միակողմանի ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

 Ուշագրավ
---