Լույս է տեսել «Արարատի ժառանգությունը» շարքի ութերորդ հատորը

Լույս է տեսել «Արարատի ժառանգությունը» շարքի ութերորդ հատորը

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Արարատի ժառանգությունը» շարքի ութերորդ հատորը` «Սուրբ Էջմիածինը և Հայոց ցեղասպանությունը» խորագրով (աշխատասիրությամբ Ավագ Հարությունյանի):

Ժողովածուն պարունակում է Մայր Աթոռի «Արարատ» պաշտոնական ամսագրի էջերում տեղ գտած հրապարակումները Հայոց ցեղասպանության և առհասարակ Հայկական հարցի վերաբերյալ (կոնդակներ, հոդվածներ և տարաբնույթ վավերագրեր), որոնց մի մասն առաջին անգամ է դրվում գիտական շրջանառության մեջ, ասվում է Մայր Աթոռի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---