Սեյրան Օհանյանը հանդիպել է Մահմուդ Ահմադինեժադի հետ

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-18-ին պաշտոնական այցով Իրանում էր գտնվում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Նույն օրը տեղի են ունեցել Ս. Օհանյանի հանդիպումները ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ս. Ջալիլիի և արտաքին գործերի նախարար Մ. Մոթթհաքիի հետ:

Իրանի նախագահի հետ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը պարոն Մ. Ահմադինեժադին է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահ Ս. Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: Երկուստեք կարևորվել են հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունները և ընդգծվել են դրանց զարգացման լայն հնարավորությունները, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---